News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի, մարզի դատարանի դատավորի, մարզի դատախազի եւ մյուսների վերաբերյալ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու գործով երրորդ դատավորն է ինքնաբացարկ հայտնել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Սեպտեմբերի 27-ին գործը մակագրվել է դատավոր Յուրիկ Իսկոյանին, սակայն, նա, ինչպես նախորդ երկու դատավորները, ինքնաբացարկ է հայտնել:

Դատավոր Իսկոյանը գործն իրեն մակագրվելուց հետո ծանոթացել է նյութերին եւ հայտնել, որ Վանիկ Վարդանյանի հետ 2008 թվականից աշխատել են ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Մարտունու նստավայրում եւ եղել ամենօրյա շփումների մեջ:

Աղվան Պետրոսյանի հետ 2005 թվականից մինչեւ 2008 թվականը աշխատել են ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Մարտունու նստավայրում, որից հետո 2008 թվականին Աղվան Պետրոսյանին նշանակել են ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ: Վերջինի հետ նույնպես գտնվել է մտերիմ հարաբերությունների մեջ:

Գործը մակագրվել է չորրորդ դատավորին՝ Մնացական Հարությունյանին:

Ավելի վաղ ինքնաբացարկ էր հայտնել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր  Վահագն Մելիքյանը, ինքնաբացարկ հայտնելու օրը գործը մակագրվել է մեկ այլ դատավորի՝ Վարդան Հարությունյանին, սակայն գործը սեպտեմբերի 26-ին իր վարույթ ընդունելուց հետո նա եւս ինքնաբացարկ է հայտնել

ՀՔԾ-ն հայտնել էր, որ նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Վարդենիս քաղաքում զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության եւ դանակահարության փաստի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալ Գոռ Գալստյանի արարքը որպես ինքնապաշտպանություն որակելուն նպաստելու համար Գեղարքունիքի մարզի դատախազ Սեւակ Շհոյանը մեղադրյալի ծնողներ Կամո եւ Մելանյա Գալստյաններից 2015 թվականի հունիսին պահանջել ու ստացել է առանձնապես խոշոր չափերով` 1.880.000 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլար կաշառք: Սակայն գումարը ստանալուց հետո դատախազը խոստումը չի կատարել, եւ Գոռ Գալստյանը կալանավորվել է:

Բացի այդ, Կամո եւ Մելանյա Գալստյանները, իրենց որդուն ավելի մեղմ պատասխանատվության ենթարկելու եւ նույն գործով մեղադրյալ իրենց բարեկամին պատասխանատվությունից ազատելու համար Վարդենիսի բնակիչ Հայկ Կարապետյանի եւ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի վարորդ Կարեն Մարտիկյանի միջոցով գործով վարույթ իրականացնող` հիշյալ դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանին տվել են 11.343.373 ՀՀ դրամին համարժեք առանձնապես խոշոր չափերով` 23.000 ԱՄՆ դոլար կաշառք, որից հետո վերջինս կայացրել է նախապես պայմանավորված ապօրինի դատական ակտը:

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի, վերջինի վարորդ Կարեն Մարտիկյանի, նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանի, Գեղարքունիքի մարզի դատախազ Սեւակ Շհոյանի եւ նույն մարզի բնակիչ Հայկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող 28-ամյա Արմենին հայտնաբերել են Սևանում ու կալանավորել
Ապրիլի 18-ին Գեղարքունիքի մարզի պարեկները ծառայություն իրականացնելիս…
Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն և  հայտնել, որ իր հասցեին անհիմն մեղադրանքներ են հնչեցնում ու սպառնում
Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական…
Կապանում 35-ամյա երիտասարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա դին այրել և թաղել իր այգում
Ապրիլի 18-ին 63-ամյա հոր անհետ կորելու մասին ոստիկանության Մեղրիի բաժնում…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 137 դեպք. Գրանցվել է 7 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 10 մարդ
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ…
Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել
ՆԳՆ-ից հայտնել են, որ համալսարանի շենքում հնարավոր պայթուցիկ սարքի մասին…
Երեւանի Կիևյան փողոցում շենքի դալանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն...
Ամենաշատ