News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Արդարադատության նախարարությունը անձնական տվյալների համար անվտանգության ստանդարտ կմշակի: Այս մասին ArmIGF 2017 համաժողովի ժամանակ NEWS.am-ի թղթակցին հայտնել է Արդարադատության նախարարության անհատական տվյալների պաշտպանության գործակալության վարչական արտադրանքի բաժնի պետ Գեւորգ Հայրապետյանը:

 Անձնական տվյալների բազան պետք է պաշտպանվի եւ ֆիզիկապես եւ վիրտուալ: Անհրաժեշտ պահանջների մշակումն արդեն սկսված է, հավելել է նա:

Այժմ Գործակալության մասնագետները Եվրոպական միության անձնական տվյալների պաշտպանության մասին տեքստն են ուսումնասիրում(General Data Proection Regulation):

«Մենք ուսումնասիրում ենք, թե ինչը կարող է կիրառելի լինել մեր երկրի համար», - ասել է Հայրապետյանը:

GRDP –ի պահանջներից մեկն այն է, որ օնլայն ծառայությունների արտասահմանյան մատակարարները պարտավոր են հետեւել քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության եվրոպական կանոններին: Այս կանոններին ենթարկվելու են այնպիսի հսկաներ, ինչպիսիք են Google-ը եւ Facebook-ը:

«Եվրոպացիների համար ավելի հեշտ է, քանի որ նրանք որոշակի երկրներում ունեն Google-ի եւ Facebook-ի ներկայացուցիչներ: Իսկ մենք դեռ պետք է հասկանանք, թե ում պետք է ուղղենք այդ հնարավոր բողոքները», - ավելացրել է Հայրապետյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ