News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախկին նախագահ եւ Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին Ուկրաինա վերադառնալուց հետո լրացուցիչ պաշտպանության կարիք ունեցող անձանց կարգավիճակի համար դիմում է ներկայացրել, ասել է նրա փաստաբան Մարքիյան Գալաբալան:

«Սեպտեմբերի 11-ին Սաակաշվիլին դիմել է Լվովի մարզում Միգրացիոն պետական ծառայության գլխավոր վարչությանը լրացուցիչ պաշտպանության կարիք ունեցող անձանց կարգավիճակ ստանալու համար: Առօրյայում դա ապաստան ստանալու դիմում է կոչվում», - «Ինտերֆաքս»-ին ասել է փաստաբանը:

Նա նշել է, որ այս կարգավիճակը Սաակաշվիլիին արտահանձնելու մերժման հիմքերից մեկն է, նաեւ այլ պատճառներ կան:

«Մասնավորապես, քաղաքացիության կորստի մասին հրամանագրից հետո Սաակաշվիլին ինքնաբերաբար կունենա քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակ, իսկ համաձայն Ուկրաինայի օրենսդրության՝ այդ անձանց արտահանձնումն արգելվում է », - ասել է փաստաբանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ