News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնությամբ ընդունվել է «ներքին անվտանգության եւ ահաբեկչության դեմ պայքարի ուժեղացման մասին» նոր օրենքը, հաղորդում է RFI-ն:

Օրենքն ընդունվել է Ազգային ժողովի պատգամավորների կողմից առաջին ընթերցմամբ: Օրենքի ընդունմանը կողմ է քվեարկել  415 պատգամավոր, դեմ՝ 127, 19-ը` ձեռնպահ: Այժմ խորհրդարանի ստորին պալատը պետք է փոխզիջման գնա վերին պալատի հետ, քանի որ սենատորները օրենքում նախատեսված որոշակի սահմանափակումների կողմնակից են:

Ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքը թույլ կտա Ֆրանսիայի իշխանություններին վերացնել 2015-ին ընդունած արտակարգ դրությունը, սակայն ընդհանուր առմամբ նոր օրենքը կրկնում եւ նույնիսկ ուժեղացնում է նախորդի դրույթները:

Ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքը վերջնականապես պետք է ընդունվի հոկտեմբերի կեսերին: Le Figaro թերթի հրապարակած հարցման համաձայն՝ ֆրանսիացիների 57 տոկոսը կողմնակից է ահաբեկչության դեմ պայքարի նոր միջոցներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ