Համացանցում հայտնվել է Լաս Վեգասի Mandalay Bay հյուրանոցի համարից տեսանյութ: Հյուրանոցի համարից կիրակի երաժշտական փառատոնի ժամանակ 64-ամյա Սթիվեն Պեդոկը հանդիսականների վրա կրակ էր բացել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Կադրերում երեւում է սենյակմ մուտքը, օպտիկական նշանոցով հրացանը, որից Պեդոկը կրակել է եւ սպիտակ սփռոցով ծածկված փոքր սեղանը:
Փառատոնի ժամանակ հրաձգության զոհ դարձավ 59 մարդ, 527-ը՝ ստացան վնասվածքներ: Պեդոկը, մինչ ոստիկանության ժամանումն ինքնասպան էր եղել:
Սպանության դրդապատճառները դեռ հայտնի չեն: