News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կատալոնիայում զանգվածային բողոքի ցույցերից եւ անկախության հանրաքվեից հետո Իսպանիայի թագավորն առաջին անգամ ուղերձով դիմել է ժողովրդին՝ արտահայտելով իր տեսակետն այս հարցի վերաբերյալ:

Երեքշաբթի՝ հոկտեմբերի 3-ի հեռուստաուղերձում Ֆիլիպ VI-ը սահմանադրական կարգի պահպանման անհրաժեշտության մասին է ընդգծել, հաղորդում է DW- ն:

Ներկայումս Իսպանիան գտնվում է «ծայրահեղ ծանր իրավիճակում», ասել է նա՝ Կատալոնիայի հանրաքվեն անընդունելի եւ ոչ ժողովրդավարական անվանելով: Բարսելոնայի իշխանություններն իրենց անպատասխանատու գործողություններով կանխամտածված խախտել են օրենքը՝ վտանգելով Կատալոնիայի եւ ամբողջ Իսպանիայի «տնտեսական եւ սոցիալական կայունությունը», ասել է միապետը:

Ըստ Ֆիլիպ VI- ի՝ ինքն Իսպանիայի սահմանադրական կարգի եւ միասնության հետեւորդ է: Միեւնույն ժամանակ, թագավորը վստահություն է հայտնել, որ Իսպանիան կկարողանա հաղթահարել «դժվար ժամանակները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ