News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 2-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում տեղի ունեցած կրակոցները կքննվեն ՀՀ քննչական կոմիտեի հատուկ կարևորագույն գործերով վարչությունում:

Ինչպես հայտնի է՝ նշյալ օրը տղամարդը ինքնաձիգով մտել էր բժշկական կենտրոն և կրակոցներ արձակել՝ փորձելով փախցնել այդ պահին բժշկական կենտրոնում գտնվող հայտնի պաշտոնյաների բնակարանները թալանած, «Բանդա»-ի գործով ազատազրկման դատապարտված Դավիթ Գալստյանին: Բայց փախցնելու փորձը չէր հաջողվել, և իրավապահները կարողացել էին բռնել և՛ դատապարտյալին, և՛ կրակոցներ արձակող անձին:

«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ հայտնի դարձան այս գործով, որ մինչև ուշ երեկո իրավապահները քննչական գործողություններ են իրականացրել հիվանդանոցում: Պարզել են, որ դատապարտյալ Դավիթ Գալստյանը և կրակոցներ արձակող անձը մտերիմ ընկերներ են, որոնք ըստ էության մինչ այդ պայմանավորվածություն են ունեցել այս քայլին գնալու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ