News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Էկվադորի փոխնախագահ Խորխե Գլասը, որին երկուշաբթի կալանավորել էին Կիտոյում, կալանքի ժամանակ արձակուրդ է գնացել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Փոխնախագահ Խորխե Գլասը որոշել է օգտվել իր արձակուրդից, քանի դեռ նախնական կալանքի տակ է»,– ասված է Twitter–ում նրա աշխատակազմի հայտարարության մեջ։

Գլասին կալանավորել էին երկուշաբթի երեկոյան Odebrecht շինարարական ընկերությունից կաշառք վերցնելու կասկածանքով։ Դատախազությունը կարծում է, որ առկա են Գլասի կոռուպցիոն գործողությունները ապացուցող բազմաթիվ փաստեր, մասնավորապես, ձայնագրությունը, որը վկայում է այն մասին, թե ինչպես են Odebrecht–ի ներկայացուցիչը եւ Գլասը քննարկում կաշառքի պայմանները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ