News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Այսօր առավոտյան գավառցիները լուսաբացը դիմավորել են ձյան սպիտակ փաթիլների տակ: Բնակիչների խոսքով ձյունն սկսել է դեռեւս գիշերը: Գիշերվա ընթացքում տեղացած  ձյունը շարունակվել է նաեւ այսօր առավոտյան:

Թեեւ Գավառում սովոր են, որ այստեղ ձյունն ավելի վաղ է գալիս, քան հանրապետության մյուս շրջաններում, սակայն այսքան շուտ, այնուամենայնիվ, չէին սպասում:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում քիչ առաջ Գավառի բնակիչներից մեկը հավաստեց, որ ձյան տեղումները շարունակվում են նաեւ հիմա: Ձյան հաստությունը տարբեր հատվածներում դեռեւս 1-3 սմ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ