«Ջաբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման ղեկավար Աբու Մուհամմեդ ալ Ջուլյանին ծանր բեկորային վիրավորում է ստացել եւ կորցրել է ձեռքը, հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ գեներալ–մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Հարձակման հետեւանքով «Ջաբհաթ ան Նուսրա»–ի ղեկավար Աբու Մուհամմեդ ալ Ջուլյանին բազմաթիվ ծանր վնասվածքներ է ստացել եւ զրկվել է ձեռքից։ Ըստ անկախ աղբյուրների տեղեկությունների՝ նրա վիճակը ծայրահեղ ծանր է»,– ասել է նա։