News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Հանրության մեջ դատախազությունն ընկալվում է որպես ոչ թե հանցագործությունների բացահայտմանը նպաստող եւ ղեկավարող մարմին է, այլ հանցագործություն կոծկող մարմին:  Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ԱԺ-ում «Դատախազության մասին» օրենքի փոփոխությունների քննարկման ժամանակ իր ելույթում նշել է «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

«Ես ուզում եմ զեկուցողներից խորհուրդ հարցնել, թե ինչպիսի փոփոխություն պետք է կատարել այս օրենքում, որ ի վերջո, դատախազությունն այս երկրում դադարի հանցագործություն կոծկել: Դուք բոլորդ հիշում եք «Զիբիլիկսի» հայտնի գործը, երբ «Ելք» դաշինքի ներկայացուցիչները ՀՀԿ նախընտրական շտաբից դուրս բերված պարկի միջից հայտնաբերել էին փաստաթղթերի փաթեթ, 30 անուն փաստաթուղթ, որոնք վկայում էին ՀՀԿ-ի կողմից ընտրակաշառի համակարգված մեխանիզմ ստեղծելու մասին: Ես հրապարակել էի այդ գլուխգործոց փաստաթուղթը, ըստ որի ոստիկանության Արաբկիրի բաժնից ցուցակ են ուղարկել այն մասին, թե ՊՊԾ գնդից յուրաքանչյուր ծառայող որքան ձայն պետք է ապահովի ՀՀԿ-ի համար: Ոստիկանության բաժնից ֆաքսը դուրս է եկել եւ գնացել Տարոն Մարգարյանի կամ ՀՀԿ-ի շտաբ»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նա տեղեկացրեց, որ քրեական գործ էր հարուցվել ՀՔԾ-ում, որը կարճվել էր՝ հիմնավորելով, որ խոսքը հավաք-միջոցառման մասին է, թե ՊՊԾ գնդի ծառայողը տագնապի դեպքում քանի մարդու պետք է տեղյակ պահի:

«Մենք բողոքարկել ենք այդ որոշումը դատախազություն եւ պահանջում ենք հայտնել, թե այդ ֆաքսը, որ դուրս  եկել ՊՊԾ գնդից, որ հեռախոսահամարին է գնացել, որ հասկանանք, թե ինչ է եղել: Քննիչը չի պարզել դա: Դատախազությունը մերժել է մեր բողոքը՝ ասելով, դե հավաք-միջոցառման ցուցակն է, ի՞նչ կարիք կա պարզելու: Մենք ուզում էինք հասկանալ` դա ընտրակաշառքների ցուցա՞կ է, զորահավա՞ք է, դրամահավա՞ք է։ Մենք ասում ենք` այս ցուցակը դուրս է եկել ՀՀԿ նախընտրական շտաբից, սա հանցագործություն է»,-ընդգծեց Փաշինյանն ու հավելեց. «Մենք ասում ենք, որ ցուցակը գնացել է ՀՀԿ շտաբ եւ դա մեր պետության խայտառակությունն է, որ ոստիկանության պաշտոնյան ցուցակ է պատրաստում իր ծառայողների անհատական տվյալներով եւ ֆաքսով ուղարկում ՍԱՍ սուպերմարկետի ախռանայի պետին: Ու դատախազությունը փակում է ականջներն ու աչքերը: Դե ասեք, ի՞նչ փոխենք օրենքի մեջ, որ այսպես չլինի հետագայում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Ամենաշատ