News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կատալոնացիները հանրաքվեից անմիջապես հետո ամբողջական անկախություն չեն ստանա, սակայն դրան կհասնեն աստիճանաբար: NEWS.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի տնօրեն, փորձագետ Արա Պապյանը:

Նրա խոսքով՝ պատմության տեսակետից տվյալ գոծընթացը միանգամայն բնական է: «Եթե հայացք նետենք պատմությանը, ապա ընդամենը 100 տարի առաջ աշխարհում 50-ից ավելի քիչ երկիր կար, իսկ հիմա 200-ից անցնում է, եւ այս միտումը կշարունակվի: Նոր պետություններ կառաջանան: Ըստ որում՝ ոչ միայն Եվրոպայում, այլ նաեւ այլ վայրերում»,- պարզաբանեց Պապյանը՝ հավելելով, որ այս գործընթացում ոչ մի բացասական բան չի տեսնում:

Փորձագետը նշեց, որ եթե այս հարցը որպես հիմնախնդիր դիտենք, ապա շատ կայսրություններ պետք է հավերժական լինեին, իսկ Լատինական Ամերիկայի երկրները, Բրազիլիայից բացի, մինչ օրս պետք է համարվեին Իսպանական կայսրության մասը: Արա Պապյանը նշեց, որ եթե կատալոնացիներն իրենց համարում եւ տեսնում են առանձին ժողովուրդ, ցանկանում են սեփական պետություն ստեղծել, ապա նրանց պետք է նման հնարավորություն տրվի, քանի որ գլոբալացումը, այս կամ այն կերպ, կնպաստի երկրների համագործակցությանը ինչ-որ ընդհանուր կառույցներում: Նրա կարծիքով՝ ընդհանրապես կատալոնացիները դրա իրավունքը պակաս չունեն, քան մյուս ժողովուրդները, որոնք ժամանակին եղել են Իսպանական գաղութատիրական կայսրության մասը:

Դրա հետ մեկտեղ, «Մոդուս Վիվենդիի» տնօրենը շեշտեց, որ Իսպանիայի կենտրոնական իշխանությունները սխալ թույլ տվեցին, երբ փորձեցին իավիճակի վրա բռնության մեթոդներով ազդել, քանի որ ապագայում դա կարող է բերել Մադրիդի նկատմամբ կատալոնացիների դիրքորոշման խստացման:

«Կատալոնացիները կփորձեն իրենց հարցը լուծել միջազգային-իրավական մակարդակում: Եվ եթե անգամ Իսպանիայի Սահմանադրությունը նրանց նման իրավունք չի տալիս, ապա արժի նշել, որ Իսպանիան ՄԱԿ անդամ է: Իսկ կազմակերպության կանոնադրության մեջ հստակ նշված է, որ այս կազմակերպության կարեւորագույն խնդիրներից մեկը ժողովուրդների ինքնորոշումն է: Ինչ վերաբերում է տարածքային ամբողջականությանը, ապա այսպիսի հասկացություն չկա»,- հավելեց փորձագետը՝ նշելով, որ այն ոչ այնքան իրավաբանական է, որքան քաղաքական:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ