News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվում են ակտիվ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ պարզելու 48-ամյա Ս.Ավագյանի՝ կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք ստանալու հանգամանքները։

Քննչական կոմիտեի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ 2017 թվականի հոկտեմբերի 3-ին ժամը 20:35-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել առ այն, որ որովայնի հրազենային վնասում, ներորովայնային սուր արյունահոսություն, հեմոռագիկ շոկ ախտորոշմամբ Երեւանի Նորագավիթ թաղամասի 8-րդ փողոցից բժշկական կենտրոն է տեղափոխվել Նորագավիթի բնակիչ, 1969 թվականին ծնված Սամվել Ավագյանը:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով, ստեղծվել քննչական խումբ:

Սամվել Ավագյանը ճանաչվել է որպես տուժող, սակայն ի վիճակի չի եղել ցուցմունք տալ:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում դիտարկվող հասցեում գտնվող տաղավարում՝ սեղանի եւ հարակից պատի վրա, հայտնաբերվել են հրազենային վնասվածքի նմանվող հետքեր: Հարցաքննվել են երկու տասնյակից ավելի անձինք:

Քրեական գործով նշանակվել են դատաձգաբանական եւ դատաքիմիական համալիր եւ դատաբժշկական փորձաքննություններ:

Քրեական գործով մշակվել են աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ կատարվում են մեծածավալ քննչական գործողություններ, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու եւ հանցագործությունը կատարած անձին հայտնաբերելու նպատակով հանձնարարություն է տրվել ոստիկանության Շենգավիթի բաժնին:

Հոկտեմբերի 4-ին ժամը 06:30-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից տեղեկացրել են, որ Սամվել Ավագյանը, գիտակցության չգալով, մահացել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Հայաստանը ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացու
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ՀՀ Գլխավոր դատախազության ու Ներքին գործերի...
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված...
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Նշենք, որ, ըստ ամենայնի, հանրապետությունում բերման ենթարկվածների...
Քենիայում ջրհեղեղների հետևանքով շուրջ 40 մարդ է զոհվել
Ամբողջ երկրում տուժածների ընդհանուր թիվը գերազանցում է 60 հազարը
Ամենաշատ