News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

2017 թվականի սկզբից երկարատեւ օգտագործման ապրանքների ներկրման աճ է արձանագրվել, ինչը վկայում է տնտեսության դրական միտումների մասին՝ բնակչության գնողականության աճից մինչեւ մաքսային վարչարարության բարելավում։

Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը:

Անդրադառնալով ստվերային տնտեսությանը, Վարդան Հարությունյանը նշեց, որ 2017-ի հունվարից ստվեր է գնահատվել 100 մլն դրամ եւ ավելի իրացման շրջանառություն հայտարարագրած 4537 առեւտրային հարկ վճարողների մոտ:

«Վերլուծությունների արդյունքում նրանցից 2085-ի մոտ վերհանվել են ռիսկեր, եւ գնահատված ստվերի հիման վրա հաշվարկված պետական եկամուտների միջին ամսական ռիսկը սեպտեմբերի 1-ի դրությամբ կազմել է շուրջ 2.8 մլրդ դրամ»,-ասաց ՊԵԿ նախագահը:

Նրա խոսքով, ՊԵԿ-ի կողմից իրականացվել է 2 հազար օպերատիվ ստուգում, որի արդյունքում արձանագրվել է 2.2 մլրդ դրամի լրացուցիչ հավաքագրում բյուջե:

Հարցին, թե արդյոք այդ 2.2 մլրդ դրամի ցուցանիշը բավարար է, թե ստվերն ավելի մեծ է, Վարդան Հարությունյանը պատասխանեց, որ միայն դա չի ստվերից բերած գումարը. «Ստվերի գնահատականը 2,8 մլրդ է։ Ստվերի այդ թվերը նախկինում ավելի մեծ էին ու դեռ նվազելու են»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ