News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Տարվա վերջին Հայաստանի ՊԵԿ-ը ծրագրով նախատեսված գումարը հավաքագրելու է. այս պահի դրությամբ առաջադրանքներից  հետ չենք։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը՝ հավելելով, որ չի բացառվում, որ տարեվերջին նախատեսված գումարից մի փոքր ավելի կհավաքգրվի:

Հարցին, թե որքանով էր արդյունավետ նախկին կարգոների փոխարնումը նոր ընկերությամբ, որն արդեն 2 ամիս գործունեություն է ծավալում, որքանո՞վ են նվազել ներկրողների ոչ օֆիցիալ ծախսերը, որքանո՞վ է հսկիչ գինը մոտեցվել իրական գնին, ՊԵԿ նախագահը պատասխանեց. «Մենք գրանցում ենք հաջողություն այս ոլորտում: Օգոստոս ամսվա տվյալներով, այդ տնտեսվարողներից ԱԱՀ է վճարվել 1,8 մլրդ դրամ։ Այս ամսվա արդյունքներն ավելի շոշափելի կլինեն։ Ներկրողները հասկանում են, որ 5 տոկոսի փոխարեն կարող են վճարել 1,5 տոկոս եւ զերծ մնալ հարկային մարմինների ավելորդ վարչարարությունից։ Սահմանին ֆիքսվում է ապրանքի գինը, հիմք ենք ընդունում այն գինը, որ հայտարարում է ներկրողը, եթե չկա էական շեղում շուկայական գներից։ Եւ եթե կան փաստաթղթեր, նվազեցումներ են տեղի ունենում հարկերի»:

Վարդան Հարությունյանի խոսքով, իհարկե, տնտեսվարողների համար կարող են նաեւ դժվարություններ լինել նոր համակարգին հարմարվելու հարցում, բայց ընդհանուր առմամբ, գոհ են. «Դժվարություններ էլ են լինում,  բայց դժվարություններն էլ են մարդու համար, կոսովորեն, կլինեն մարդիկ, որ կտրտրնջան, բայց դա էլ կհաղթահարվի»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ