News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են Երեւան քաղաքի երկու դեղատներից կատարված կողոպուտները։ Քննությամբ պարզվել է, որ դրանք կատարվել են նույն անձի կողմից։

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017թ. հունվարի 11-ին եւ մարտի 3-ին Երեւան քաղաքում գործող երկու տարբեր դեղատներից հափշտակվել են դրամարկղերը: Դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր եւ կատարվել քննություն:

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ երկու դեղատներից կողոպուտ կատարած անձը հանդիսանում է նույն անձը՝ ծնված 1970թ.՝ Ուկրաինայում, ՀՀ քաղաքացի:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 47-ամյա տղամարդը 2017թ.  հունվարի 11-ին՝ ժամը 18:58-ի սահմաններում, մուտք է գործել Երեւան քաղաքում  գործող դեղատներից մեկը, մոտեցել աշխատակցուհուն եւ վերջինիս ներկայությամբ բացահայտ հափշտակել դեղատան դրամարկղը, որում եղել է զգալի չափի կանխիկ գումար եւ հեռացել: Մոտ երկու ամիս անց՝ 2017թ. մարտի 3-ին՝ ժամը 21:56-ի սահմաններում,  մուտք է գործել Երեւանում գործող մեկ այլ դեղատուն եւ աշխատակցուհու նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով  հափշտակել է դեղատան դրամարկղը, որի մեջ եղել է խոշոր չափի կանխիկ գումար եւ դիմել փախուստի:

Նշված երկու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը միացվել են մեկ վարույթում եւ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 47-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով, 176-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 4-րդ կետերով:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ախուրյանի ոստիկանները թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու դեպքեր են բացահայտել
Մարտի 20-ին՝ ժամը 17-ին, Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցում թմրանյութ պահելու...
Փորձել են օդային ճանապարհով ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման 40 բջջային հեռախոս. ՊԵԿ
Վարչական վարույթի հետագա ընթացքն ապահովելու համար՝ նյութերն ուղարկվել...
Խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի ու ԱԺԲ-ի այլ անդամների բնակարանները
Այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Բևեռի խորհրդի...
Ճապոնիայում մահացել է հինգերորդ մարդը, ով կարմիր բրինձ պարունակող սննդային հավելումներ է ընդունել
Եվս 100 մարդ, ովքեր կոջի կարմիր բրնձի հավելումներ են ընդունել, հոսպիտալացվել են...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 111 դեպք. Գրանցվել է 14 ավտովթար. զոհվել է 2, վիրվորվել՝ 17 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի...
Հնդկաստանում տաքսու՝ կիրճն ընկնելու հետևանքով  10 մարդ է զոհվել
Ողբերգությունը տեղի է ունեցել Ջամու-Սրինագար ազգային մայրուղու Ռամբանի շրջանում...
Ամենաշատ