News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 20
Տեսնել լրահոսը

Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխի գլխավորած պատվիրակությունը Հայաստանի ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանի ուղեկցությամբ հոկտեմբերի 4-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Հյուրերը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Նրանք եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց ցեղասպանությունը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին:

Չեխիայի Սենատի նախագահ Միլան Շտեխը գրառում է կատարել հուշամատյանում: Նա նշել է, որ հայ ազգն անցյալում շատ կորուստներ է ունեցել եւ հավելել, որ այստեղ՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, բազմաթիվ հայերի հոգիների պատմությունն է:

«Ես ցանկանում եմ, որ Հայաստանը երբեք նման ոճրագործություն, ցեղասպանություն չտեսնի, երբեք չլինի ճնշված: Հայերը շատ ընկերական ու բարեկամական ազգ են եւ արժանի են անկախ ու խաղաղ կյանքի»,- ասել է Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջ
Այո, ես մասնակցել եմ Հայոց ցեղասպանության սգո միջոցառմանը. թուրք կին կուսակցապետ
Ջանան Քաֆթանջըօղլուի ընտրվելուց հետո թուրքական իշխանամետ մամուլը նրա դեմ արշավ է սկսել՝ հիշեցնելով, որ նա դեռեւս 2012–ին...
Թուրքիայում ընդդիմադիր կուսակցության Ստամբուլի նահանգային նախագահ է ընտրվել Ցեղասպանությունը ճանաչած անդամը
Պատմության մեջ այսօր սկսվեց Հայոց ցեղասպանությունը։ Կոտորված հայ քաղաքացիներին...
Թուրքիայի Սահմանադրական դատարանը ազատ է արձակել Հայոց ցեղասպանությունը ճանաչող թուրք լրագրողին
Հիշյալ լրագրողները մեղադրվում են գյուլենական լինելու մեջ...
Հրեա պրոֆեսորը Հայոց ցեղասպանության մասին տեղեկություններ է պահանջում Իսրայելի կառավարությունից
Դեռ հայտնի չէ, թե արդյոք Իսրայելի արտգործնախարարությունը կկատարի պրոֆ. Աուրոնի օրինական պահանջը...
Հրեա ուսանողների համաշխարհային միությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Այս կազմակերպության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը Իսրայելի կառավարությանը եւ այլ երկրներին, ինչպիսին Ավստրալիան է, հզոր մեսիջ է…
«Անձամբ է տեսել՝ ինչպես են թուրքերը կոտորում իր ընտանիքին». Ցեղասպանությունը վերապրածի պատմությունն է հիշում թոռնուհին
«Կիրակոս. մի փրկված երեխայի պատմություն» ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել 2012թ.-ին Հայաստանում եւ Արգենտինայում…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ
Partner news