News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չեխիան Հայաստանի հետ ընդհանուր քրիստոնեական արժեքներ եւ սոցիալիստական իշխանության անցյալ ունի: Այս մասին հոկտեմբերի 4-ին  Հայաստանի խորհրդարանի նիստերի դահլիճում հայտնել է Չեխիայի Սենատի նախագահ Միլան Շտեխը:

Նրա խոսքով՝ հարաբերությունների զարգացման համար լավ հիմք կա, եւ երկու երկրների նախագահները դա հասկանում են: Ե՛վ Սերժ Սարգսյանը, եւ՛ Միլոշ Զեմանը միշտ բարձր մակարդակի վրա են պահել երկկողմանի հարաբերությունները: Մասնավորապես ուշադրություն է դարձվում տնտեսական կապերի զարգացման անհրաժեշտության վրա: Երկու երկրները պատգամավորները փորձում են դրան նպաստել խորհրդարանական դիվանագիտությամբ: «Հայաստանին մաղթում եմ խաղաղ եւ բարգավաճ ապագա: Մենք պատրաստ ենք համագործակցել Հայաստանի հետ ամեն ինչում, ինչը կապված  է երկրի քաղաքացիների կյանքի որակի բարձրացման հետ», - ավելացրել է Չեխիայի Սենատի նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ