News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ նոր տեսախցիկների եւ արագաչափ սարքեր են տեղադրվել:

Մասնավորապես, 2017 թվականի հոկտեմբերի 9-ից գործարկվելու են հետեւյալ վայրերում տեղադրված արագաչափ սարքերը.

- Արարատի մարզի Մասիս քաղաքի Երեւանյան խճուղի (թիվ 153 տան հարակից ճանապարհահատված). 1 արագաչափ` երկու ուղղություններով, որտեղ երթեւեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

- Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղի (թիվ 123 տան հարակից ճանապարհահատված)՝ 1 արագաչափ` երկու ուղղություններով, որտեղ երթեւեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

- Կոտայքի մարզի Վերին Պտղնի համայնք (Նոր թաղ,1-ին փող. թիվ 55 տան հարակից ճանապարհահատված)՝ 2 արագաչափ` յուրաքանչյուրը մեկ ուղղությամբ, որտեղ երթեւեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

- Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի վարչական տարածքում գործող արագաչափ սարքի միջոցով կարձանագրվեն երկու ուղղություններով երթեւեկող տրանսպորտային միջոցների վարորդների կողմից երթեւեկության սահմանված արագությունը գերազանցելու դեպքերը:

- Նույն օրը կգործարկվեն Երեւան քաղաքի Ադոնցի-Ղափանցյան փողոցների խաչմերուկում տեղադրված տեսախցիկները:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները:

Տպել
Ամենաշատ