News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Արդեն ժամանակն է նշաձողը փոքր-ինչ բարձրացնել, քանի որ հանրապետությունում կան գյուղացիական տնտեսություններ, որոնք պատրաստ են զարգանալու: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում տեղի ունեցած նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստում հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարար, խորհրդի նախագահ Իգնատի Առաքելյանը:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նիստի օրակարգի առանցքային թեման գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված 2017 թվականին մշակված ծրագրերի փաթեթի քննարկումն էր, որոնց վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ՀՀ գյուղատնտեսության նախարարը:

«Մենք այսօր ձեզ հրավիրել ենք, որպեսզի հանգամանորեն ներկայացնենք ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրերը, դրանց գաղափարախոսությունը:  Վերլուծել ենք նախկինում իրականացված բոլոր ծրագրերը, հաշվի առել առկա բոլոր խնդրահարույց հարցերը, նոր ծրագրերը մշակելիս նախապես քննարկումներ են կազմակերպվել շահագրգիռ կողմերի հետ եւ եկել ենք այն եզրակացության, որ արդեն ժամանակն է նշաձողը փոքր-ինչ բարձրացնել, քանի որ հանրապետությունում կան գյուղացիական տնտեսություններ, որոնք պատրաստ են զարգանալու, եւ մենք այս ծրագրերի միջոցով փորձում ենք նրանց տալ այդ հնարավորությունը, դա մատչելի ֆինանսական ռեսուրսներ են եւ նորագույն տեխնոլոգիաները», - ողջունելով ներկաներին` նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:

Այնուհետեւ նախարարն ամփոփ ներկայացրել է Գյուղացիական տնտեսություններին տրամադրվող սուբսիդավորվող մատչելի վարկերի ծրագիրը, որով գյուղացիական տնտեսություններին 5%, իսկ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքներին եւ գյուղատնտեսական կոոպերատիվներին՝ 3% տոկոսադրույքով վարկեր են տրամադրվում: Առաջարկություն է հնչել քննարկել նաեւ բարձր  լեռնային համայնքների համար նույնպես 3 % տոկոսադրույք կիրառելու հնարավորությունը, ինչն ընդունվել է ի գիտություն:

Ընթացիկ տարվա նախաձեռնությունների թվում Իգնատի Առաքելյանը մատնանշել է նաեւ Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման ծրագիրը, որով ընկերություններին տրամադրվում են  3% տոկոսադրույքով մինչեւ 150 մլն դրամ վարկեր: Նախարարի խոսքով՝ արդեն 3 ընկերություն ծրագրի շրջանակում վարկ է ստացել, եւս 10 հայտ քննարկման փուլում է:

«Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի  ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության»  ծրագրի նպատակն է թարմացնել եւ արդիականացնել հանրապետության գյուղտեխնիկայի պարկը: Նախարարի խոսքով՝ ծրագրի շրջանակում տրամադրվել է շուրջ 140 միավոր գյուղտեխնիկա եւ ստեղծվել է գյուղատնտեսական տեխնիկայի մեկ կայան Գեղարքունիքի մարզում:  Միաժամանակ նախարարը նշել է, որ պիլոտային այս ծրագրերն իրականացվել են խնայված միջոցների հաշվին:

Լիզինգի ծրագրի շրջանակում առաջարկվել է տրամադրել նաեւ վերամշակման ոլորտում կիրառվող  սարքավորումներ, ինչին ի պատասխան նախարարը հայտնել է, որ նման ծրագիր այժմ մշակման փուլում է:

Նախարար Իգնատի Առաքելյանը ներկայացրել է նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից մշակված եւ 2018 թվականին մեկնարկող ծրագրերը, այդ թվում` «Կարկտապաշտպան ցանցերի ներդրման պետական աջակցության», «Գյուղատնտեսության ոլորտում կաթիլային ոռոգման համակարգի ներդրման» եւ «Նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ինտենսիվ այգիների հիմնման պետական աջակցության» ծրագրերը:

Հասարակական խորհուրդը  դրական է գնահատել եւ հավանության է արժանացրել  քննարկման դրված  ծրագրերի փաթեթը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ