News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վայրի կենդանիների անազատ-կիսաազատ պահելու գործընթացը կկանոնակարգվի օրենքով: Այսօր՝ հոկտեմբերի 4-ին` Կենդանիների պաշտպանության համաշխարհային օրը, ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը հանդիպում է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի եւ ապահովագրական կազմակերպությունների  ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ հարցեր: Մասնավորապես քննարկվել են անազատ եւ կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանիների պահելու եւ օգտագործելու իրավահարաբերությունները կանոնակարգելու նպատակով Օրենքի համապատասխան հոդվածներում կատարված փոփոխությունները, որոնք նպատակաուղղված են նրանց պահելու եւ խնամելու գործընթացն առավել կանոնակարգված դարձնելուն:

Հանդիպման մասնակիցները քննարկել են նաեւ   վայրի կենդանիների անազատ պայմաններում պահման հետ կապված պետության կողմից իրականացվելիք ծախսերի ֆինանսավորման դրամագլխի ստեղծման նախադրյալները` վայրի կենդանիների անազատ պայմաններում պահման պայմանների խախտման հետեւանքով վայրի կենդանիների հետագա պահման (պահպանման, բարեկեցության, սննդի, բուժզննման, պատվաստման, տեղափոխման) եւ այլ անհրաժեշտ միջոցառումների իրականացման հետ կապված լիազորված մարմնի կողմից իրականացվելիք ծախսերի ապահովման հետ կապված հարցեր: Դիտարկվել են նաեւ կենդանիների ապահովագրման մեխանիզմները եւ հնարավորությունները:

Տպել
Ամենաշատ