News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ–ը որոշել է 15 կուբացի դիվանագետի արտաքսել՝ հայտարարելով, որ Կուբայի իշխանությունները չեն կարողացել ապահովել Հավանայում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների անվտանգությունը խորհրդավոր ակուստիկ ազդեցությունից, հայտնում է BBC–ն։

Կուբայի ԱԳ նախարար Բրունո Ռոդրիգեսն այս որոշումն անթույլատրելի է անվանել։

ԱՄՆ Պետդեպի այս քայլը հաջորդել է Կուբայի մայրաքաղաքում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների ավելի քան կեսին հետ կանչելուն։ Վերջին մի քանի ամիսների ընթացքում ԱՄՆ դեսպանատան ավելի քան 20 աշխատակից տուժել էր խորհրդավոր ակուստիկ  հարձակումներից։

«Այս որոշումն ընդունվել է, քանի որ Կուբան ի վիճակի չէ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մեր դիվանագետներին պաշտպանելու համար՝ համաձայն Վիեննայի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների»,– ասված է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հայտարարության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ