Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 18.20-ի սահմաններում, «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան Եղեգնաձորի Սպանդարյան փողոցում վրաերթի է ենթարկել 8-ամյա Աշոտ Ս.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդն իր ավտոմեքենայով երեխային տեղափոխել է հիվանդանոց: