News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հայաստանի Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը բամբասանք է համարում այն տեղեկությունները, թե Բաղրամյան 26-ում արդեն մտածում են մշակույթի նախարարի փոփոխության մասին։

«Ես բամբասանքներին և բանսարկություններին չեմ արձագանքում»,-այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Ամիրյանը:

Հարցին՝ իր աշխատանքից իշխանությունները գո՞հ են, Ամիրյանը պատասխանեց. «Հարցրեք նրանց, ում գոհունակությունն ուզում եք իմանալ»։

Լրագրողներին հետաքրքրում էր նաեւ, թե արդյոք մշակույթի նախարարը հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին. «Շատերի հետ եմ հանդիպել, բայց հրապարակել չեմ կարող»,-արձագանքեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ