News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կատակել է իր նկատմամբ մեծ ուշադրության կապակցությամբ՝ անեկդոտ պատմելով իսրայելական բանակի զինվորականի մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Ռուսական էներգետիկ շաբաթվա շրջանակում՝ լիագումար  նիստի ժամանակ, նրան հարցրել են, թե որպես նախագահ նա ինչ ժառանգություն է թողել տնտեսության մեջ։ Պուտինը ընդհատել է մոդերատորի հարցը եւ պատասխանել. «Ուզու՞մ եք անեկդոտ իսրայելական բանակի մասին։ Երիտասարդ զինվորին հարցնում են, թե եթե 20 ահաբեկիչ քեզ վրա է գալիս, ի՞նչ ես անելու։ Նա պատասխանում է՝ ես կվերցնեմ զենքը եւ կկրակեմ։ Իսկ եթե տանկեր են գալի՞ս։ Ես կվերցնեմ նռնականետը եւ կպաշտպանվեմ։ Իսկ եթե ինքնաթիռներ են թռչում քո ուղղությամբ, տանկեր են գալիս եւ ահաբեկիչներ են  կրակու՞մ։ Զինվորը պատասխանում է, թե պարո՛ն գեներալ, ես ի՞նչ է, միայնակ եմ կռվում մեր բանակում։ Հիմա ես եմ հարցնում։ Ես միայնա՞կ եմ այստեղ ելույթ ունենում»,– ասել է Պուտինը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ