News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Խոսրովի անտառում բռնկված հրդեհի պատճառների վերաբերյալ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը որոշակի կասկածներ ունի, սակայն մինչ քննության ավարտը չի հրապարակի:  Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է նախարարը: Նա նշել է, որ իր տեղեկությունների համաձայն՝ հրդեհը անփութության հետեւանք է:

Նախարարը անդրադարձել էնաեւ կառավարության  գործունեության մեկ տարվան՝ բարձր գնահատելով աշխատանքը:

Լրագրողների հիշեցմանը, որ նույն կառավարության գործունեության հետեւանքով այս օրերին շեշտակի թանկացել են պարենային մթերքները, նախարարը արձագանքել է. <Դա տնտեսական ոլորտի տիրույթում է>:

 Այդուհանդերձ Դավիթ Տոնոյանը պնդել է,  որ բարձր է գնահատաում կառավարության աշխատանքը, այդ թվում տնտեսական ոլորտի մասով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ