News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Մնում է միայն գուշակել, թե կարելի է արդյոք ռազմական տեխնիկայի վերանորոգումը վստահել Բելառուսին։ Աս մասին հոկտեմբերի 4-ին ԱԺ–ում ասել է «Ելք» դաշինքի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով «Պաշտպանական համակարգեր» ռուս–բելառուսական ֆինանսաարդյունաբերական խմբին միանալու մասին համաձայնագրի քննարկմանը։

Դրա համաձայն՝ Հայաստանը այս 2 երկրներում կարող է վերանորոգել ռազմական տեխնիկան արտոնյալ պայմաններով եւ ինքն էլ նրանց առաջարկի նման ծառայություն։

Խնդրելով կատակի անցնելու թույլտվություն՝ Փաշինյանն ասաց. «Լապշինը Ղարաբաղից մեկնեց Բելառուս եւ չվերադրաձավ։ Իսկ դուք ուզում եք, որ մեր տանկերը գնան այնտեղ վերանորոգման ու հետ չգա՞ն»։

Դրան ի պատասխան՝ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանն ասաց. «Եթե նման բան տեղի ունենա, ուրեմն խնդիրը մեր մեջ է, այլ ոչ թե նրանց, ովքեր այդ տանկերը հետ են ուղարկում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ