News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը կարծում է, որ մսի շուկայում թանկացումները պայմանավորված են պահանջարկով։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է Իգնատի Առաքելյանը:

«Շուկայի պահանջարկը ձևավորում է գինը», -ասել է նախարարը։ Լրագրողի դիտարկմանը, թե մարդիկ սկսել են շա՞տ միս ուտել, նախարարը արձագանքել է.

«Բոլոր դեպքերում շուկան է որոշում գինը, շատ-քիչ ուտելը ուրիշ հարց է»։

Նախարարն ասել է, որ երաշտի հետևանքով անասնագլխաքանակը չի պակասել և դա չէր կարող ազդել մսի գնի բարձրացման վրա։

Հարցին, թե հնարավո՞ր է անասնագլխաքանակ է արտահանվում, ինչն էլ թանկացման պատճառ է դարձել, Առաքելյանը պատասխանել է. «Կա արտահանում, որը կազմել է լրացուցիչ 12 հազար գլխաքանակ և դա չէր կարող ազդել մսի գնի վրա։ Բայց դա կարող էր մի իրավիճակ ստեղծել, որի հետևանքով մսի գինը կբարձրանար, ասենք՝ վաճառողը մտածեր, քանի որ կա պահանջարկ, գինը բարձրացնեմ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ