News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն այսօր Ազգային ժողովում վստահեցրել է, թե համակարգիչն է ընտրել իրեն պատկանող «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությանը սոցփաթեթի շահառուների մի մասին սպասարկելու նպատակով:

Մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ առյուծի բաժինը հենց Ալթունյանին պատկանող ընկերությանն է բաժի հասել:

Լրագրողների հարցին՝ պաշտոնական լծակներն է ծառայեցրե՞լ դրան, Ալթունյանը պատասխանել է.«Կա համակարգչային բանաձեւ եւ համակարգիչն է բաշխում հաճախորդներին: Ընդ որում «Ինգո Արմենիային» ամենաշատը չէ»: Ամեն դեպքում Լեւոն Ալթունյանը անպատասխան է թողել հարցը, թե իր պաշտոնական լծակները հօգուտ սեփական ընկերության ինչպես է ծառայեցվել:

Տպել
Ամենաշատ