News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին ՀՀ կառավարությունում՝ վարչապետը նշել է, որ Չեխիան Եվրոպայում մեր երկրի կարեւորագույն գործընկերներից մեկն է, եւ Հայաստանը շահագրգռված է ընդլայնելու ու խորացնելու համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափով: Կարեն Կարապետյանը գոհունակություն է հայտնել հայ-չեխական քաղաքական հարաբերությունների մակարդակից եւ երկկողմ գործընկերության համատեքստում կարեւորել Եվրոպական միության հետ համագործակցությունը, մասնավորապես՝ Արեւելյան գործընկերության ձեւաչափով: Կառավարության ղեկավարը վստահություն է հայտնել, որ նոյեմբերին Բրյուսելում ստորագրվելիք Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը որակական նոր մակարդակի կհասցնի Հայաստանի գործընկերությունը ԵՄ-ի եւ անդամ երկրների հետ: Կարեւորելով Չեխիայի հետ առեւտրատնտեսական կապերի զարգացումը՝ վարչապետն անհրաժեշտ է համարել տնտեսական հարցերով Հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի ակտիվ եւ առարկայական գործունեությունը: «Թեեւ 2016 թվականի համեմատ ընթացիկ տարում ունենք երկկողմ առեւտրաշրջանառության 60 տոկոս աճ, սակայն միեւնույն է, թվերը շատ հեռու են այն ներուժից, որը մենք ունենք: Հուսով եմ, որ այսօր բացված բիզնես ֆորումը նոր լիցք կհաղորդի ու կնպաստի հեռանկարային գործարար կապերի ստեղծմանը»,- ասել է վարչապետը: Կարեն Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ Երեւանի եւ Պրահայի միջեւ ուղիղ օդային կապի վերականգնումը կարող է խթանել առեւտրատնտեսական հարաբերություններն ու զբոսաշրջության ոլորտում գործակցությունը: Անդրադառնալով Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններին՝ վարչապետը հորդորել է չեխական կողմին մեր երկիրը դիտարկել որպես Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների եւ իրանական շուկաներ մուտք գործելու հարթակ: Նա ավելացրել է, որ արդեն իսկ չեխական որոշ ընկերությունների հետ բանակցություններ են տարվում Մեղրիի ազատ տնտեսական գոտում նեգրավվելու ուղղությամբ: Վարչապետը բարձր է գնահատել Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի կողմից 2017թ. ապրիլի 25-ին Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունումն ու Չեխիայի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵՄ ընդհանուր դիրքորոշմանը համահունչ:

Միլան Շտեխը Կարեն Կարապետյանին է փոխանցել իր երկրի վարչապետի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները եւ ընդգծել հայ-չեխական կապերի դինամիկ զարգացման փաստը: Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահը նշել է, որ Չեխիան հետեւում է Հարավային Կովկասի տարածաշրջանում քաղաքական իրավիճակին եւ փորձելու է ամեն կերպ աջակցել Հայաստանին՝ տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացման եւ հետագա զարգացման նպատակով: Պարոն Շտեխը եւս գոհունակություն է հայտնել քաղաքական հարաբերությունների մակարդակից եւ անհրաժեշտ համարել առեւտանտեսական կապերի խորացման ուղղությամբ առկա ներուժի լիարժեք իրացումը: Այդ առումով, Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահը հեռանկարային է համարել Հայաստանի միջոցով Եվրասիական ու իրանական շուկաներ դուրս գալու հնարավորությունն ու տնտեսության տարբեր ճյուղերում կապերի ընդլայնումը: Միաժամանակ, նա համոզմունք է հայտնել, որ Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրումը դրական արդյունքներ կտա: Խոսելով ղարաբաղյան հիմնախնդրի մասին՝ Միլան Շտեխը նշել է, որ իր երկիրն աջակցում է հակամարտության խաղաղ ճանապարհով լուծմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ մշակույթի, կրթության եւ գիտության բնագավառներում համագործակցությանն ու համատեղ ծրագրերի իրականացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ