News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Նորագավիթում կրակոցներ արձակած անձին բերման են ենթարկել։ 

Ոստիկանության փոխանցմամբ, հոկտեմբերի 3-ին` ժամը 20.35-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ որովայնի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 1969 թ. ծնված Սամվել Ա.-ն: Նրա կյանքը փրկել չի հաջողվել:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների արդյունքում՝ հոկտեմբերի 4-ին ոստիկանության Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող, Երեւանի բնակիչ, 1971 թ. ծնված Գ. Հովհաննիսյանը:

Կատարվում է նախաքննություն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում հոկտեմբերի 3-ի երեկոյան կրակոցներ են հնչել: Դեպքը տեղի է ունեցել Նորագավիթի 8-րդ փողոցում: Կրակել են 48-ամյա տղամարդու վրա, որը մարմնի տարբեր մասերում հրազենյաին վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց, որտեղ էլ մահացել էր:

NEWS.am-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել դեպքի մասին: Մեզ հասած տեղեկություններով, Սամվել Ավագյանն իրենց բակում նստած է եղել, երբ մեքենայով մոտեցել են անհայտ անձինք եւ կրակել նրա վրա: Իրավապահները դեռ չեն հայտնաբերել կրակողներին: Սամվել Ավագյանը նախկինում երկու անգամ դատապարտված է եղել: Ուշագրավ է, որ նա դուրս է եկել տան բակ՝ դիմավորելու որդուն, որը եկել էր Ռուսաստանից իրեն տեսակցելու: Մինչ որդու ժամանելը նրա վրա կրակել են, եւ նա չի հասցրել տեսնել որդուն:

Նշենք, որ Սամվել Ավագյանն ամուսնացած էր, ունի երեխաներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Ամենաշատ