News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին համոզել են հրաժարական չտալ Դոնալդ Թրամփի հետ քաղաքական տարաձայնությունների պատճառով։ Այս մասին հայտնում է NBC News–ը՝ վկայակոչելով բարձրաստիճան աղբյուրները։

Ըստ տեղեկությունների՝ Պենտագոնում Թրամփի ազգային անվտանգության թիմի հետ խորհրդակցության ժամանակ Թիլերսոնը բացահայտ քննադատել է նախագահին՝ նրան անվանելով «տխմար», հաղորդում է NBC–ը՝ վկայակոչելով միջադեպին ներկա իր աղբյուրները։

Դրանից մի քանի օր անց փոխնախագահ Մայք Փենսը հանդիպել էր Թիլերսոնի հետ, որպեսզի խնդրի հարգանք դրսեւորել։ Փենսն ու մյուս պաշտոնյաները նրան կոչ էին արել հրաժարական չտալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ