News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռեքս Թիլերսոնը հայտնել է, որ երբեք չի մտածել պետքարտուղարի պաշտոնը լքելու մասին։ Նրա խոսքով՝ այս մասին ենթադրությունները սխալ են, հայտնում է AP-ն։ Երբ նրան խնդրել են մեկնաբանել այն հրապարակումը, որը պնդում էր, որ Թիլերսոնը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անվանել է «ապուշ», պետքարտուղարն ասել է, որ չի մեկնաբանում նման «մանր հիմարությունները»։

Թիլերսոնն այս հայտարարությունն արել է NBC News-ի հրապարակումից հետո։ Այդ հոդվածում նշվում էր, որ Թիլերսոնին համոզել են հրաժարական չտալ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր ունեցած տարաձայնությունների պատճառով։ Ըստ այդ հաղորդագրության՝ Պենտագոնում Թրամփի ազգային անվտանգության թիմի հետ խորհրդակցության ժամանակ Թիլերսոնը բացահայտ քննադատել էր նախագահին՝ նրան անվանելով «ապուշ»։ Այս մասին պարբերականը հայտնել է ՝ վկայակոչելով միջադեպին ծանոթ երեք պաշտոնատար անձանց։

Դրանից մի քանի օր անց փոխնախագահ Մայք Փենսը հանդիպել է Թիլերսոնի հետ, որպեսզի խնդրի նրան հարգանք դրսեւորել։ Փենսն ու մյուս բարձրաստի-ան պաշտոնյաները նաեւ նրան հորդորել են հրաժարական չտալ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ