News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 4-ին Իտալիայի Սալո քաղաքի  «Խելահեղության թանգարան» ցուցահանդեսում անհայտ անձը պտուտակահանով փորձել է Ադոլֆ Հիտլերի նկարը ծակել: Միեւնույն ժամանակ նա բղավել է՝ «Սրիկա»:

Անվտանգության աշխատակիցները հասցրել են նրան հեռացնել եւ թույլ չտալ ոչնչացնել նկարը, հաղորդում է KNA գործակալությունը: Այնուհետ անհայտ անձը փախուստի է դիմել: Նա հասցրել է աննշան վնասել կտավը: Նկարի սեփականատերը՝ գերմանացի մասնավոր կոլեկցիոները, որոշել է  ոստիկանություն դիմում չներկայացնել:

Հիտլերի աշխատանքն առաջին անգամ է ցուցադրվում: «Խելահեղության թանգարանը» ցուցահանդեսում ներկայացված են շուրջ 200 նկարներ, քանդակներ, որոնք ստեղծվել են խելագար համարված անձանց կողմից  եւ խելագարության թեմայով կտավներ: Ցուցահանդեսը բաց է մինչեւ նոյեմբերի 16-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ