News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կոչ եմ անում Հայաստանի իշխանություններին քննել Սամցխե-Ջավախքի Գումբուրդո գյուղում հայկական եկեղեցու մոտ տեղի ունեցած միջադեպը: Այս մասին հոկտեմբերի 4-ին՝ Ազգային ժողովում կառավարական ժամին, ասել է Հանրապետական կուսակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը:

Նա հիշեցրել է, որ գյուղի հայերեը մի քանի օր առաջ, որոշել էին իրենց նախնիների մնացորդները վերաթաղել եւ խաչքար դնել: Իշխանությունները նրանց կոշտ ձեւով մերժել էին` ուղարկելով հատուկ նշանակության զորք:

«Ես կոչ եմ անում քննարկել այդ միջադեպը եւ հայ բնակչության իրավունքների պաշտպանության համար միջոցներ ձեռնարկել», - ասել է Թորոսյանը:

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի բացակայության պատճառով (գործուղման է մեկնել) ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանը պատասխանեց: «Կառավարությունն անպայման կպատասխանի Ձեզ: Կարող եմ ասել, որ այդ օրերին ես մշտական կապի մեջ եմ եղել նախարարի հետ եւ նա ինձ տեղեկացրել է վրացական կողմի հետ բանակցող մեր դիվանագետների բոլոր հնարավոր քայլերի մասին», - ասել է Արա Բաբլոյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ