News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գիտնականների համար կլիմայի փոփոխության եւ ծայրահեղ եղանակային պայմանների միջեւ կապն ակնհայտ է դառնում: Այս մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը` նշելով կլիմայի փոփոխության եւ բնական աղետների միջեւ կապը:

 Նա մտահոգություն է հայտնել Ատլանտյան ավազանում փոթորիկների հետեւանքների կապակցությամբ եւ ասել, որ շաբաթ պատրաստվում է «Իրմա» փոթորկի հետեւանքով տուժած երկրներ մեկնել: «Շաբաթ ես Անտիգուա եւ Բարբուդու եմ մեկնելու, ինչպես նաեւ Դոմինիկա, որպեսզի անձամբ գնահատեմ վնասի չափը եւ տեսնեմ, թե էլ ինչ կարող է անել ՄԱԿ-ը տուժածներին օգնելու համար», - ասել է Անտոնիո Գուտերեշը:

 «Մենք չպետք է բոլոր բնական աղետները կլիմայի փոփոխության հետ կապենք: Սակայն գիտնականները ասում են, որ ծայրահեղ եղանակային իրադարձությունները կլիմայի փոփոխության պատճառով սովորական երեւույթ կդառնան», - ասել է ՄԱԿ ղեկավարը:

Խոսելով հիմնական կլիմայական համակարգերում փոփոխությունների մասին՝ Գլխավոր քարտուղարը նշել է, որ վերջին 30 տարիների ընթացքում բնական աղետների թիվը եռապատկվել է, իսկ նրանց պատճառած տնտեսական վնասը՝ հնգապատկվել:

Գուտերեշի խոսքով՝ սառույցի հալքի եւ ծովի մակարդակի բարձրացման հետեւանքով փոթորիկներն ավելի ինտենսիվ են դարձել, իսկ դրանց հետեւանքներն՝ առավել աղետալի:

ՄԱԿ ղեկավարը ընդգծել է, որ գիտնականները վաղուց զգուշացրել են, որ չորրորդ եւ հինգերորդ աստիճանի փոթորիկները նորմա կդառնան: Այսօր դա արդեն իրողություն է, եւ այն ավելի արագ տեղի ունեցավ, քան ենթադրվում էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ