News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ինչպես եւ նախկինում վստահում է պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին: Այս մասին NBC News-ի սկանդալային հրապարակման կապակցությմաբ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը:

«Մենք բազմիցս ասել ենք, եթե նախագահը որեւէ մեկին չի վստահում, այդ մարդը չի կարողանա մնալ իր պաշտոնին», - ասել է Սանդերսը, հաղորդում է Reuters-ը:

NBC News-ը, վկայակոչելով բարձրաստիճան պաշտոնյաներին, հրապարակման մեջ նշել է, որ Թիլերսոնին համոզել են նախագահ Դոնալդ Թրամփի հետ քաղաքական տարաձայնությունների պատճառով հրաժարական չտալ: Հրապարակման համաձայն՝ Պենտագոնում ազգային անվտանգության թիմի հետ խորհրդակցության ժամանակ Թիլերսոնը բացահայտ քննադատել է նախագահին՝ նրան «տխմար» անվանելով, հաղորդում է NBC-ն:

Դրանից մի քանի օր հետո փոխնախագահ Մայք Փենսը հանդիպել է Թիլերսոնին` խնդրելով նրան հարգանք ցուցաբերել: Փենսը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաները կոչ են արել նրան հրաժարական չտալ:

Թիլերսոնը եւ Փենսը հերքել են հրապարակման մեջ նշված տեղեկությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ