News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Դանիայի Բիլունդ քաղաքում LEGO կոնստրուկցիաներով տուն թանգարան են ստեղծել: Թանգարանի հեղինակը ճարտարապետ Բյարկե Ինգելսն է: Թանգարանի կառուցման համար 4 տարի է պահանջվել: Newsru-ն գրում է, որ ներսում LEGO սիրահարների համար իսկական դրախտ է:

Տուն թանգարանի մակերեսը 12 հազար քառակուսի մետր է: Այն բաղկացած է 21 հսկայական բլոկներից, որոնք արտաքնապես LEGO հայտնի դետալներ են հիշեցնում:

Թանգարանի ներսում կան քանդակներ, որոնց ստեղծման համար LEGO 25 մլն դետալ է օգտագործվել: Կան ծառերի, դինոզավրերի, փոքրիկ քաղաքների եւ այլ հետաքրքիր քանդակներ:

Թանգարանի 4 խաղային սրահներում կան բազմաթիվ դետալներ, որոնցից այցելուները կարող են սեփական գաղափարները կյանքի կոչել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ