News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ  Գործադիր խորհրդի 202-րդ նստաշրջանն է բացվել: Օրակարգում ներառված է գլխավոր տնօրենի պաշտոնի թեկնածուների քննարկման հարցը, հաղորդում է ՄԱԿ ռադիոն:

Ներկայումս ՅՈՒՆԵՍԿՕ գլխավոր տնօրենի պաշտոնի համար  8 թեկնածու է առաջադրվել: Նրանց թվում է Ադրբեջանից Պոլադ Բյուլբուլօղլուն: Այլ թեկնածուները Վիետնամից, Եգիպտոսից, Կատարից, Չինաստանից, Իրաքից, Լիբանանից եւ Ֆրանսիայից են:

ՅՈՒՆԵՍԿՕ նոր ղեկավարի մասին որոշումը կկայացվի հոկտեմբերի 9-ի   գաղտնի քվեարկության արդյունքներից հետո: Կանցնի այն թեկնածուն, որը կկարողանա ստանալ ձայների բացարձակ մեծամասնությունը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն չի բացառում, որ ձայների անհրաժեշտ մեծամասնությունը ստանալու համար քվեարկության մի քանի փուլ կպահանջվի:

Ակնկալվում է, որ հաղթողի անունը կհայտարարվի հոկտեմբերի 13-ից ոչ ուշ:

Նոր գլխավոր տնօրենը, ով լիազորությունները կստանձնի նոյեմբերի 15-ին, կփոխարինի  Իրինա Բոկովային:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ