News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մոսկվան ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնում աջակցում է Ադրբեջանի թեկնածու Փոլադ Բյուլբուլօղլուն: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Գենադի Գատիլովը:

«Երկուշաբթի տեղի կունենան ընտրություններ, ամենայն հավանականությամբ, մի քանի փուլ կլինի», - ասել է նա: «Մենք նախապատվությունը տալիս ենք Ադրբեջանին, իսկ հետո ըստ իրավիճակի կնայենք»:

Միեւնույն ժամանակ, ըստ դիվանագետի, Մոսկվան «կողմնակալություն չունի»:

«Մենք հանդիպել ենք բոլորի հետ (թեկնածուների), գրեթե բոլորը եկել էին Մոսկվա», - նշել է նա:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայիս գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան պաշտոնավարում է երկրորդ ժամկետով, նրա մանդատը այս տարի է լրանում: Կազմակերպության նոր ղեկավարի ընտրությունը տեղի կունենա ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի 39-րդ նստաշրջանում, որը տեղի կունենա այս աշնանը: Պաշտոնապես առաջադրվել են 8 թեկնածուներ` Ադրբեջանից, Վիետնամից, Եգիպտոսից, Իրաքից, Կատարից, Չինաստանից, Լիբանանից եւ Ֆրանսիայից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ