News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում թռչնամսի, հավկիթի արտադրությամբ զբաղվող ընկերությունները հայտնվել են դժվար կացության առաջ:

Նրանք Ռուսաստանից մեծ քանակությամբ թռչնամսի ներմուծման ներկայիս ծավալների դեպքում չեն կարող դիմանալ մրցակցությանը. ՌԴ-ից ներկրված թռչնամիսն ավելի էժան է, քան տեղական արտադրանքը, եւ սպառողներն էլ, բնականաբար, ընտրում են էժան ապրանքը:

Թե ինչու է այսպես ստացվել, դժվար չէ ենթադրել. տեղական արտադրողի առաջին խոչընդոտը նման դեպքերում էներգակիրների բարձր սակագինն է, թանկ թռչնակերը: Սյունիքի թռչնաբուծական ֆաբրիկայի տնօրեն Սամվել Արզումանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պնդել է. «Ռուսաստանը գազ վաճառող երկիր է, բացի այդ` կերի խնդիր չունեն: Այսօր մարդիկ տեսնում են, որ արտադրելով գումար չեն աշխատում, ներմուծում են:

Իսկ մենք աշխատող ենք պահում, պետությանը հարկ ենք վճարում, ընտանիք ենք կերակրում: Դրա համար թանկ է ստացվում մեր արտադրանքը: Այսպես շարունակվի, մենք էլ կփակվենք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ