News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


ՀՀ նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհուրդը 2018 թվականից խորհրդատվական մարմնից դառնալու է իշխանական լծակներով մարմին եւ այն ղեկավարելու է ՀՀ վարչապետը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը:

«1995 թվականի Սահմանդրությամբ եւ 2005 թվականին կատարված փոփոխություններով անվտանգության խորհուրդը ՀՀ նախագահի առընթեր մարմին էր, որեւէ հարցով պարտադիր նշանակության որոշում չէր կայացնում, բայց ՀՀ նախագահը Ազգային անվտանգության, պաշտպանության ոլորտի տարբեր հարցեր դարձնում էր քննարկման առարկա եւ դրա հիման վրա որոշում այդ ոլորտի քաղաքականությունը: Այդ քաղաքականությունը իրականացնելիս՝ նախագահը կարող էր հենվել նաեւ այդ առընթեր գործող խորհրդատվական մարմնի եզրահանգումների վրա:

2015 թվականի սահմանադրական փոփոխություններով անվտանգության խորհուրդը ստանում է մեկ այլ կարգավիճակ, որը պաշտպանության ոլորտի հիմնական ուղղությունները որոշելն է, եւ սրանից ելնելով նրա ապագա կազմը եւ գործունեության կարգը տարբերվելու է: Այս դեպքում ընդունվելու են որոշումներ, որոնք այդ ոլորտում պարտադիր են»,-ասաց Հրայր Թովմասյանը:

Նրա խոսքով՝ 2018 թվականից անվտանգության խորհորդի անդամները լինելու են բացառապես գործադիր իշխանության անդամները: Թե կոնկրետ ինչ կազմ կունենա, կսահմանվի ապագա անվտանգության խորհրդի մասին օրենքով: Անվտանգության խորհուրդը վարչապետն է ղեկավարելու եւ նրա որոշմամբ էլ հրավիրվելու է նիստ:

Անդրադառնալով այն մեկնաբանություններին, որ այդ փոփոխությամբ ուժային կառույցների լիազորությունները թուլանալու են եւ առանցքային լծակները տրվելու են վարչապետին, Թովմասյանն ընդգծեց. «Բացարձակ նման բան չի կարող լինել: Այն դառնում է իշխանական լիազորություններով օժտված մարմին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում
Այսպես, իրավապաշտպան կազմակերպությունը ուշադրություն է դարձնում լրագրողական հետաքննությունների...
«Հրապարակ». Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել
Ըստ կառավարության որոշման, Ադրբեջանի հարձակման հետևանքով տուժել է այս ընկերությանը պատկանող մի...
«Փաստ». Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ
Շուտով կլրանա 2018 թ. իշխանափոխության 6 տարին, և վաղուց պարզ է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ոչ միայն...
«Ժողովուրդ». Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից
ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս...
«Փաստ». Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով
Ըստ իրավաբանների, այն, որ այս ամենը կազմակերպված է իշխանությունների կողմից, վկայում է ոչ միայն այն...
«Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով
Մենք համառոտ անդրադարձել ենք ՄԻՊ զեկույցին եւ արձանագրել, որ այն կենացների ժողովածու է հիշեցնում, չկա...
Ամենաշատ