News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ըստ «Parliament monitoring» ՀԿ-ի Ազգային ժողովի նիստերին պարտաճանաչ չներկայացողներից է նաեւ իշխող ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը: ՀԿ-ի տվյալներով՝ Հարությունյանը 32 անգամ 6-րդ գումարման ԱԺ-ում չի քվեարկել:

Armtimes.com-ը Հարությունյանից հետաքրքրվեց, թե որն է բացակայությունների պատճառը: Մերն հարցադրումը զարմացրեց Հանրապետական պատգամավորին: Խոսրով Հարությունյանի հետ armtimes.com-ի զրույցը ներկայացնում ենք ստորեւ:

Պարոն Հարությունյան, ըստ «Parliament monitoring» ՀԿ-ի դիտարկման, դուք ԱԺ նիստերին պարտաճանաչ չներկայացող պատգամավորներից եք: Ինչու՞ եք բացակայում:

Ե՞ս: Որտեղի՞ց եմ բացակայել:

Ազգային ժողովի նիստերից:

Ե՞րբ եմ բացակայել:

«Parliament monitoring» ՀԿ-ի կայքում նշված է, որ դուք 32 անգամ չեք քվեարկել, այսինքն՝ բացակայել եք:

32 անգամ բացակայե՞լ եմ ԱԺ նիստերից: Ես ընդամենը յոթ նիստի չեմ եկել, որը հարգելի է, բժշկի թուղթ եմ բերել, վիրահատվել եմ:

Հիշեցնենք, որ նույն աղբյուրի փոխանցմամբ՝ ամենաշատն ԱԺ նիստերից բացակայել են Գագիկ Ծառուկյանն ու Արմեն Աշոտյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ