News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Եթե ես բռունցքներով հարձակվեի որեւէ մեկի վրա, համոզված եղեք, իրեն հիվանդանոց կտանեին: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանն՝ անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե Գեղամյանը միջանցքում բռունցքներով հարձակվել է իր վրա:

«Եթե ես բռունցքներով հարձակվեի որեւէ մեկի վրա, համոզված եղեք, իրեն հիվանդանոց կտանեին, որովհետեւ 3,5 տարի բռնցքամարտով եմ զբաղվել: Եթե միջադեպ լիներ, դիմացինս կհայտնվեր հիվանդանոցում»,-ասաց Գեղամյանը:

Փաշինյանի այն հայտարարությանը, թե ինքն ի պատասխան երկու անգամ կոշիկները փայլեցրել է Գեղամյանով, վերջինս արձագանքեց. «Դուք որեւէ փայլ տեսնում եք հագուստիս վրա»:

Իսկ երբ լրագրողները նկատեցին, որ իրականում այո, քանի որ շփոթված է խոսում, արձագանքեց՝ «շփոթված եմ խոսում, քանի որ տաս հոգով հարձակվել եք վրաս ու հարցեր եք տալիս»։

Մինչ այդ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Հենց նոր ԱԺ միջանցքում Ա. Գեղամյանը բռունցքներով հարձակվեց ինձ վրա։ Հաջողությամբ պաշտպանվեցի։ Մի երկու անգամ էլ կոշիկներս փայլեցրի իրենով։) Ներողություն եմ խնդրում հանրությունից, որ ստիպված եմ աշխատել այս պայմաններում։)»։

Տպել
Ամենաշատ