News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ազգային Ժողովում քննարկվում է «Պատերազմական գործողությունների ժամանակ հեղձուցիչ, թունավոր կամ այլ գազերի օգտագործման եւ մանրէաբանական պատերազմի միջոցների արգելման մասին արձանագրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախագիծը Ազգային Ժողովում ներկայացնում է Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավաշ Քոչարյանը:

«Արձանագրությունը ստորագրվել է դեռեւս 1925թ. այն ժամանակ արձանագրությունը ստորագրող պետությունների թիվը եղել է 36, այսօր հասել է 140-ի: Մեզ Ֆրանսիան է դիմել առաջարկով, որպեսզի միանանք: Այս արձանագրությունը շատ համահունչ է միջազգային մեկ այլ փաստաթղթի, որին Հայաստանը միացած է՝ «Մանրէաբանական, կենսաբանական եւ թունավորող գործոններ պարունակող զենքի մշակման արտադրության եւ կուտակման եւ դրա ոչնչացման մասին» կոնվենցիային»,-ասաց նա:

Շավարշ Քոչարյանը կոչ արեց պատգամավորներին վավերացնել այս արձանագրությունը՝ նշելով, որ  «Պատերազմական գործողույթունների ժամանակ հեղձուցիչ, թունավոր կամ այլ գազերի օգտագործման եւ մանրէաբանական պատերազմի միջոցների արգելման մասին արձանագրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը լրացնում է «Մանրէաբանական, կենսաբանական եւ թունավորող գործոններ պարունակող զենքի մշակման արտադրության եւ կուտակման եւ դրա ոչնչացման մասին» կոնվենցիային:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ