News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 22
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պարզորոշ կերպով ակնարկել է, որ պատրաստ է խզել Եվրոպայի խորհրդի հետ կապերը:

Եվրոպական Միության Խորհրդի քաղաքականության եւ անվտանգության հարցերով կոմիտեի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Ալիեւը հավատացրել է, որ Եվրոպայի խորհուրդի հետ կապված հասարակական կարծիքը այդքան էլ դրական չէ:

«Առաջին հերթին, երբ մենք մտանք այդ կազմակերպություն, մեր սպասելիքները կապված էին այն բանի հետ, որ նա մեզ աջակցություն կցուցաբերի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Բայց  Եվրոպայի խորհուրդը հաջողության չհասավ այդ հարցում, այդ գործը չստացվեց եւ չի էլ ստացվի: Երկրորդ հերթին, մեր անդամակցության սկզբնական շրջանում ես մեր պատվիրակության առաջին ղեկավարն էի: Այդ ժամանակ ես Ադրբեջանի խորհրդարանի անդամ էի եւ 2001-2003 թթ. ղեկավարում էի Ադրբեջանի պատվիրակությունը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում: Այսինքն՝ ինձ հայտնի է, թե դա ինչ կազմակերպություն է եւ ինչպես են այնտեղ  վերաբերվում Ադրբեջանին: Վերաբերմունքը չափազանց բացասական էր: Մենք Հայաստանի հետ այդ կազմակերպություն ենք մտել նույն օրը եւ համեմատել ենք չափազանց բացասական վերաբերմունքը Ադրբեջանի հանդեպ եւ դրական վերաբերմունքը Հայստանի հանդեպ»,-արձանագրել է Ալիեւը:

Խոսելով Եվրոպայի խորհրդի կողմից քննադատության մասին՝ Ալիեւը վստահեցրել է, որ Ադրբեջանի համար առաջնահերթություն է համարվում Եվրոպայի խորհուրդը.  «Եթե Ադրբեջանը լքի Եվրոպայի Խորհուրդը, ապա ոչ ոք դրան նշանակություն չի տա: Մեր կյանքում ոչինչ չի փոխվի՝ մենք չենք սկսի ապրել ո՛չ լավ, ո՛չ վատ, ո՛չ հարուստ, ո՛չ աղքատ»:

Հիշեցնենք, որ ներկայումս լրջորեն դիտարկվում է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցը, ընդհուպ՝ Ադրբեջանին Եվրոպայի խորհրդից հեռացնելը ՄԻԵԴ քաղբանտարկյալների մասին որոշումների չկատարման համար: Չնայած Ալիեւի հավաստիացումներին՝ դանդաղել են Ադրբեջանի  ԵՄ–ի հետ բանակցությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջ
Հայաստանում կին պատգամավորների թիվը 4,6 տոկոսով ավելացել է. ԵԽ զեկույց
Զեկույցի համաձայն՝ կուսակցական առաջնորդների թվում կանայք կազմում են 40 տոկոս…
Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիրը կնպաստի համագործակցության շարունակականությանը. Վուտովա
2015-2017 թթ. «Գործընկերություն՝ հանուն արդյունավետ կառավարման» ծրագրի շրջանակում Հայաստանում իրականացված չորս ծրագրերի ընդհանուր գումարը կազմում է 2,4 միլիոն եվրո…
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը Ադրբեջան նամակ է հղել ԼԳԲՏ հանրույթի ներկայացուցիչների կալանավորման վերաբերյալ
Կալանավորումները, որոնք ամբողջությամբ կամ մասնակի հիմնված են սեռական կողմնորոշման կամ գենդերային նույնականության վրա, խտրական են եւ հակասում են ՄԻ եվրոպական կոնվենցիային…
ԵՄ ներկայացուցիչը Ադրբեջանի իշխանություններին հիշեցրել է ԵԽԽՎ կարեւորության մասին
Այս կառույցի յուրաքանչյուր անդամ երկիր պետք է առաջ ընթանա երկխոսության եւ ինտենսիվ աշխատանքի միջոցով…
Չի բացառվում, որ սա հանգեցնի Ադրբեջանին ԵԽ կազմից հանելուն. Գեւորգ Կոստանյանը՝ ԵԽԽՎ հայտարարության մասին
Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ-ն հանդես է եկել հայտարարությամբ եւ կոչ է անում հնարավորինս շուտ Ադրբեջանին հանել ՄԻԵԴ-ից...
Եվրոպայի խորհուրդը կքննարկի Երեւանի ավագանու ընտրությունների մասին զեկույցը
Կոնգրեսի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը Երեւան է այցելել 2017-ին․․․
Ամենաշատ
Partner news