News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 02
USD
386.98
EUR
414.49
RUB
4.78
Տեսնել լրահոսը

Վրաստանում ավագ քահանա Գեորգի Մամալաձեի փաստաբանները Վերաքննիչ դատարանում բողոքարկել են  Թբիլիսիի քաղաքային դատարանի վճիռը, որշով քահանան մեղադրվում էր պատրիարք-կաթողիկոս Իլյա 2-րդի քարտուղար ռեֆերենտ Շորենա Տետրուաշվիլիի սպանության նախապատրաստման մեջ եւ 9 տարվա բանտարկության էր դատապարտվել , հայտնում է «Նովոստի Գրուզիան»։

«Մենք բողոքարկել ենք այն անօրինությունը, որը կատարել է դատավորը։ Մենք, բնականաբար, համաձայն չենք մեղադրանքի հետ եւ բողոքարկել ենք այն։ Հուսանք, որ վերաքննիչ դատարանը հաշվի կառնի մեր բողոքը»,– լրագրողներին ասել է նախկին հոգեւորականի փաստաբան Գեորգի Պանցուլայան։

Մամալաձեին ձերբակալել են փետրվարի 10-ին, Թբիլիսիի օդանավակայանում, որտեղից նա պետք է մեկներ Գերմանիա: Այդ ժամանակ բուժման նպատակով Գերմանիայում էր գտնվում Իլյա 2-րդը, ում այլոց թվում ուղեկցում էր Տետրուաշվիլին: Քննության տվյալներով՝ Մամալաձեի ուղեբեռում նատրիումի ցիանիդ է հայտնաբերվել, իսկ բնակարանում՝ ինքնաշեն հրազեն եւ 6 փամփուշտ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բողոքի ակցիա Թբիլիսիի օդանավակայանի մոտ՝ ռուսական ինքնաթիռի վայրէջքի դեմ. ճանապարհը փակվել է
Ցուցարարները բողոքել են Ռուսաստանի հետ ուղիղ չվերթների վերականգնումից հետո Մոսկվայից առաջին...
Վրաստանի իշխող կուսակցության ղեկավարը կոչ է արել «չեզոքացնել» Սաակաշվիլու կուսակցությունը
«Սաակաշվիլու կուսակցությունը չի կարող լինել երկրորդ քաղաքական ուժն ու գլխավոր ընդդիմադիր ուժը մեր երկրում․․․
Ցանկացած միջամտությունը կամ ազդեցությունը դատավորների վրա անընդունելի է, ես աջակցում եմ դատավորներին․ Ղարիբաշվիլի
Սա բացարձակապես անընդունելի է բոլորիս համար, հատկապես ինքնիշխան դատարանի․․․
Ես Վրաստանում քաղբանտարկյալ եմ եւ մահանում եմ․ Սաակաշվիլի
Ես պարբերաբար խոշտանգումների եմ ենթարկվել՝ ֆիզիկապես եւ հոգեպես․․․
Վրաստանի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել
Նիստին «Ժողովրդի ուժեր»-ի անդամ Վիկտոր Ջապարիձեն ֆիզիկական ուժ է կիրառել անկախ պատգամավոր․․․
Վրաստանի խորհրդարանը  «Ապաօլիգարխացման մասին» օրենքի նախագիծը վերադարձնում է լրացուցիչ մշակման
Հարցն արդեն այս շաբաթվա լիագումար նիստերի օրակարգում է․․․
Ամենաշատ