News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Կառավարության այսօրվա՝ սեպտեմբերի 28-ի նիստից հետո նախարարները ճեպազրույցներ են ունենում լրագրողների հետ:

Լրագրողների հետ զրույցում Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ ընտանեկան բռնությանը վերաբերող օրենքի նախագիծն արդեն պատրաստ է եւ իշխանությունները պատրաստվում են լայն քննարկում սկսել օրենքի դրույթների շուրջ:

Դիտարկմանը, թե այդ օրենի ընդունմամբ չե՞նք շեղվի հայկական ավանդույթներից, նախարարը պատասխանեց, որ եթե ավանդույթ ասելով հասկանում ենք կնոջը կամ երեխային ծեծելը, ապա դա հայկական ավանդույթ չէ: «Ճիշտ, պինդ հայկական ընտանիքի հիմքը բռնությունը չէ»:

Տպել
Ամենաշատ