News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռազմական նշանակության արտադրանքի ավելացված արժեքի  հարկից ազատելու հարցը կարգավորված չէ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ԱԺ-ում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը՝ «Հայաստանի եւ ՌԴ-ի միջեւ միջկառավարական համաձայնագրերի շրջանակներում ՀՀ զինված ուժերի համար բացառապես ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումն ավելացված արժեքի հարկից ազատելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ:

«Այս նախագիծը Ազգային ժողով է ներկայացվել, քանի որ ՀՀ զինված ուժերին բացառապես ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումը միջազգային պայմանագրով ավելացված արժեքի  հարկից ազատելու հարցը կարգավորված չէ»,-ասաց նա:

Դավիթ Անանյանի խոսքով, ԵՏՄ անդամ երկրների համար մաքսատուրքերի մասով գործում է միասնական մեկ օրենսդրություն, իսկ ավելացված արժեքի հարկի հետ կապված առանձնահատկությունները բացառապես վերապահված է Ազգային օրենսդրություններին: Հետեւաբար, ԵՏՄ շրջանակում միասնական օրենսդրությունը նման հարցերին չի առնչվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ