News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հաճախ լսում ենք, երբ ասում են՝ պետական գույքը վաճառվել է, քանի որ պետությունը վատ կառավարիչ է, սակայն մենք տեսնում ենք նաեւ սնանկացած կառույցներ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ԱԺ-ում Պետական գույքի մասնավորեցման 2006-2007թթ. ծրագրի կատարման 2016թ. տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ նշել է «Ելք» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը:

Նա հարց ուղղեց ԿԱ առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին, թե եթե սեփականաշնորհումից հետո լինում են սնանկացումներ, չե՞ք կարծում, որ ճիշտ չեն ընտրվել շահագործողները, եւ չպե՞տք է պատժվեն որոշում կայացնողները, քանի որ «այդ մարդիկ փաստացի գույքը վերցրել են, ունեցվածքը կոռուպցիոն ձեւով վաճառել են ու արդյունքում այդ օբյեկտները վերացել են»:

Ի պատասխան Արման Սահակյանը նշեց, որ խոսքն ընդամենը 3 ընկերության մասին է, եւ նրանց սնանկացման գործընթացը չի սկսվել մասնավորեցումից հետո:

«Այն ընկերությունները որոնք ֆինանսապես «վատառողջ» են եղել, սնանկացման են գնացել: Օրենքը չի արգելում մասնավորեցման գործընթացը: Մասնավորեցման ծրագիր ունենք 2001, 2003 թթ, սնանկացման գործընթացները չեն սկսվել մասնավորեցումից հետո»,-ասաց նա:

Իր հերթին «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը նշեց. «Նաեւ ուզում եմ անդրադառնալ այն խնդրին, երբ պետական գույքը սիմվոլիկ գներով է օտարվում: Մեկ էլ տեսնում ենք, որ հաջորդ օրը այն անմիջապես վարձակալվում է, իսկ մեկ տարվա վարձակալությունն էլ ավելի թանկ է, քան իր վճարած գինը: Այս պրակտիկան վերանալո՞ւ է, թե ոչ»:

Արման Սահակյանը հայտարարեց, որ 2011 թվականից ի վեր նման դեպք չունեն, բոլոր օտարումները ներկայացնում են շուկայական արժեքով, որից հետո լինում են ներդրումներ:

Նշենք, որ Ազգային ժողովում քննարկվում է Կառավարության կողմից ներկայացված պետական գույքի մասնավորեցման 2006-2007թթ. ծրագրի կատարման 2016թ. տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին նախագիծը ընդունելու մասին  հարցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ